Բայդենն ու Կիսիդան կքննարկեն պաշտպանության, անվտանգության և ԱՄՆ-ի ու Ճապոնիայի զինված ուժերի համակարգման հարցերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չորեքշաբթի օրը երկու երկրների միջև պաշտպանության, անվտանգության և ռազմական համակարգման վերաբերյալ կանեն հայտարարություններ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Արևելյան Ասիայի և Օվկիանիայի գծով ավագ տնօրեն Միրա Ռապ-Հուպերը։

«Ես կնշեմ որոշ ոլորտներ, որոնց վերաբերյալ վաղը մեր ղեկավարներից հայտարարություններ են սպասվում: Նախ, մենք կուժեղացնենք պաշտպանական և անվտանգության համագործակցությունը՝ ապահովելու մեր ուժերի ավելի լավ համակարգումն ու ինտեգրումը՝ ապահովելով, որ դրանք օպտիմալ դիրքավորվեն և կապված լինեն միմյանց հետ», - ասել է Հուպերը:

Նա հավելել է, որ Բայդենն ու Կիսիդան նախատեսում են քննարկել նաև տիեզերքում համագործակցությունը, ներառյալ մարդուն Լուսին վերադարձնելու ծրագիրը։

Հայերեն Русский

Սևանում Անկախության 35-ամյակը նշանավորվել է հիշատակի և մշակութային միջոցառումներով

Բրիժիտ Բարդոյի անձնական իրերը Փարիզի աճուրդում վաճառվել են գրեթե 1 միլիոն եվրոյով

Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային կանաչ շինարարության համապատասխան՝ LEED հավաստագրմամբ

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աղի լճի» տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ

Բուլղարիայի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին ներդրումներ կատարել ԱԲ-ի, ռոբոտաշինության և կիսահաղորդիչների ոլորտներում. BTA

Մարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշները

Նիցցայում մասնագիտական վերապատրաստում անցած 12 բժիշկ վերադարձել է Հայաստան

Մոլդովայի ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ-ի կողմից Մերձդնեստրի տարածաշրջանում Պետդումայի ընտրությունների կազմակերպումը. Moldpres

FlyOne Armenia-ն չվերթներ կիրականացնի Երևան-Բելգրադ-Երևան երթուղով

ԱՄԷ ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ