Միջազգային

ԱՄՆ-ն ցեղասպանության նշաններ չի տեսնում Գազայում Իսրայելի գործողություններում․ Օսթին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ցեղասպանության նշաններ չի տեսնում Գազայում Իսրայելի գործողություններում․ Օսթին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ապացույցներ չունի, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայի հատվածում ընթացող մարտերի ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք դրա մասին որևէ ապացույց չունենք», - ասել է Օսթինը Միացյալ Նահանգների Սենատի Զինված ուժերի հանձնաժողովում՝ պատասխանելով Գազայում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցին:

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը կապված է կողմերի տարածքային շահերի հետ, երկար տասնամյակներ շարունակ լարվածության և կռիվների աղբյուր է տարածաշրջանում։ 1947 թվականին ԽՍՀՄ-ի ակտիվ դերակատարմամբ ՄԱԿ-ը որոշեց ստեղծել երկու պետություն` Իսրայելը և Պաղեստինը, բայց ստեղծվեց միայն իսրայելականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում