Սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափների համար ինկուբացիոն ծրագիր ներկայացնելու հայտերի ընդունումը բաց է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ բիզնես ինկուբատորը, համագործակցելով «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ, նորարարական գաղափարներ ունեցող անձանց հրավիրում է մասնակցելու սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափ ինկուբացիոն նախագծին, որի շրջանակում աջակցություն է տրամադրվելու ստարտափներին, խրախուսվելու են վաղ փուլում գտնվող գաղափարները, որոնք ունեն սոցիալական ուղղվածություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դիմումների վերջնաժամկետը մայիսի 8-ն է, հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ։ Ծրագրի նպատակն է ձևավորել նորարարության և սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ։

Ծրագիրը կկենտրոնանա հասանելի կրթության, շրջակա միջավայրի պաշտպանության, մարզերի զարգացման և մաքուր ջրի հասանելիության, հասանելի առողջապահության, վերականգնվող էներգիայի և կայուն տնտեսության և պատասխանատու սպառման ուղղությունների վրա։

Կարող են մասնակցել ուսանողներ, երիտասարդ հետազոտողներ, թիմեր և ստարտափներ, որոնք ունեն սոցիալական խնդիրների լուծման հստակ ուղղություններ, ունեն սոցիալական ազդեցության պոտենցիալով նորարարական գաղափարներ, գտնվում են զարգացման վաղ փուլում կամ փնտրում են ստարտափի զարգացման աջակցություն, նպատակաուղղված են սոցիալական առաքելություն ունեցող կայուն բիզնեսի ստեղծմանը։

Նախագծի նպատակն է աջակցել ստարտափներին՝ զբաղվելու կարևոր սոցիալական խնդիրներով, տրամադրել ռեսուրսներ, մենթորություն և աջակցություն բիզնեսին և սոցիալական ազդեցության զարգացմանը, խթանել ստեղծագործ մտածելակերպը և նորարարական լուծումները, օգնել ստարտափներին դառնալու կայուն երկարատև սոցիալական ազդեցություն ունեցող բիզնես, ուժեղացնել գործարար էկոհամակարգում համագործակցությունը։

Նախատեսվում է՝ տրամադրել մենթորներ, կազմակերպել ունակությունների զարգացման դասընթացներ, սեմինարներ, անցկացնել գործարար կապերի հաստատման միջոցառումներ, ստեղծել և զարգացնել ստարտափների միջև համագործակցությունը, հետևել մասնակիցների առաջընթացին և պարբերաբար առաջարկել շտկումներ, օգնություն տրամադրել ստարտափներին իրավական հարցերում, աջակցել «C-Quadrat Ampega Social Fund» և այլ աղբյուրներից ֆինանսավորման դիմելու հարցում։

Մասնակցությունը հնարավորություն կտա գաղափարը դարձնելու ստարտափ բիզնես, ստանալու աշխատաշուկայի փորձագետներից մենթորություն և խորհրդատվություն, ձեռք բերելու բիզնեսի և սոցիալական ազդեցության զարգացման ռեսուրսներ, կապեր հաստատելու հնարավոր գործընկերների, փորձագետների և ներդրողների հետ, հասանելի դառնալու «C-Quadrat Ampega Social» ֆոնդի և այլ ներդրողների համար։

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները