Շվեյցարիայում հայտնել են, թե որ դեպքում երկիրը կհրաժարվի չեզոքությունից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեյցարիան կհրաժարվի իր չեզոքությունից, եթե իր վրա հարձակվեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Վիոլա Ամհերդը։

«Եթե Շվեյցարիայի վրա հարձակվեին, իրավիճակն այլ կլինի, և չեզոքությունը կկորցնի իր ուժը: Մենք կարող ենք կազմակերպել մեր պաշտպանությունը գործընկերների հետ միասին»,- ասել է Ամհերդը Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով եվրոպական հակաօդային պաշտպանության «European Sky Shield» համակարգում ընդգրկվելու հարցին։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Շվեյցարիայի ղեկավարությունը ներկայումս ելնում է նման սցենարի անհավանականությունից և հույս ունի, որ դա տեղի չի ունենա։

«Եվրոպական երկնքի վահան» նախաձեռնությունը մեկնարկել է Գերմանիայի կողմից 2022 թվականի օգոստոսին և ներկայումս միավորում է 19 երկիր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամներին՝ Մեծ Բրիտանիային, Սլովակիային, Լատվիային, Հունգարիային, Բուլղարիային, Բելգիային, Չեխիային, Ֆինլանդիային, Լիտվային, Նիդեռլանդներին, Ռումինիային, Սլովենիային, Էստոնիային և Նորվեգիային։ Շվեդիան և Դանիան նույնպես միացան նախագծին 2023 թվականի փետրվարին: Հունաստանը նույնպես հայտարարել է «Եվրոպական երկնքի վահանին» միանալու մտադրության մասին։

Հայերեն Русский

Սևանում Անկախության 35-ամյակը նշանավորվել է հիշատակի և մշակութային միջոցառումներով

Բրիժիտ Բարդոյի անձնական իրերը Փարիզի աճուրդում վաճառվել են գրեթե 1 միլիոն եվրոյով

Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային կանաչ շինարարության համապատասխան՝ LEED հավաստագրմամբ

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աղի լճի» տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ

Բուլղարիայի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին ներդրումներ կատարել ԱԲ-ի, ռոբոտաշինության և կիսահաղորդիչների ոլորտներում. BTA

Մարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշները

Նիցցայում մասնագիտական վերապատրաստում անցած 12 բժիշկ վերադարձել է Հայաստան

Մոլդովայի ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ-ի կողմից Մերձդնեստրի տարածաշրջանում Պետդումայի ընտրությունների կազմակերպումը. Moldpres

FlyOne Armenia-ն չվերթներ կիրականացնի Երևան-Բելգրադ-Երևան երթուղով

ԱՄԷ ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ