Միջազգային

Ռուսաստանն ու Ղազախստանը տարհանում են ավելի քան 100 հազար մարդու՝ վերջին տասնամյակների ամենաուժեղ ջրհեղեղի պատճառով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Ղազախստանը տարհանում են ավելի քան 100 հազար մարդու՝ վերջին տասնամյակների ամենաուժեղ ջրհեղեղի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը և Ղազախստանը հրահանգել են տարհանել ավելի քան 100,000 մարդու այն բանից հետո, երբ ձյան արագ հալման պատճառով հզոր գետերը դուրս եկան ափերից, ինչը հանգեցրել է առնվազն 70 տարվա ընթացքում տարածաշրջանում ամենաուժեղ ջրհեղեղին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Ջրի հոսքը հեղեղել է Ուրալի լեռների, Սիբիրի և Ղազախստանի շրջանների տասնյակ բնակավայրեր, որոնք գտնվում են Ուրալ և Տոբոլ գետերի մոտակայքում, որտեղ ջրի մակարդակը, ըստ տեղի պաշտոնյաների, մի քանի մետր բարձրացել է մի քանի ժամվա ընթացքում հատելով երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակը:

«Դժվար օրերը դեռ առջևում են Կուրգանի և Տյումենի մարզերի համար», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում