Միջազգային

Ռուսաստանն ու Չինաստանը կքննարկեն Եվրասիայում անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Չինաստանը կքննարկեն Եվրասիայում անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը և Չինաստանը պայմանավորվել են քննարկել Եվրոպայում և Ասիայում անվտանգության ոլորտում համագործակցության խորացման ուղիները, որպեսզի դիմակայեն տարածաշրջանին իր կամքը պարտադրելու Միացյալ Նահանգների փորձերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

Լավրովը չինացի գործընկեր Վանգ Յիի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Պուտինն առաջարկել է ամրապնդել Եվրասիական անվտանգությունը, և որ Չինաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են երկխոսություն սկսել՝ այս հարցում ներգրավելով իրենց մյուս համախոհներին:

«Երկու երկրներն էլ պետք է դիմակայեն հեգեմոնիային և ցանկացած նեղ շրջանակին: ՆԱՏՕ-ն չպետք է ձեռք մեկնի մեր ընդհանուր հայրենիքին»,- ասել է Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Վանգը:

Պետական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Լավրովը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ Վանգի հետ հանդիպումից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում