Ռուսաստանը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիան Ուկրաինային նվիրված գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ուղարկել Ռուսաստանին, և Մոսկվան ամեն դեպքում չի մասնակցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել է Բեռնում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Վլադիմիր Խոխլովը:

Շվեյցարիան մտադիր է հունիսի կեսերին Ուկրաինայի հարցով խաղաղ գագաթնաժողով անցկացնել, որին կմասնակցի 80-100 երկիր:

«Շվեյցարական կողմը համաժողովի հրավեր չի ուղարկել Ռուսաստանին: Մեր դիրքորոշումը հայտնի է: Նույնիսկ նման միջոցառման հրավեր ստանալու դեպքում ռուսական կողմը այն չի ընդունի», -ասել է նա:

Խոխլովը հավելել է, որ խաղաղ կոնֆերանսի կազմակերպիչների կողմից առաջ քաշված գաղափարը ՌԴ-ի համար անընդունելի է, քանի որ, նրա խոսքով, խոսքը գնում է ոչ կենսունակ խաղաղության բանաձևի մշակման հերթական տարբերակի մասին, որը հաշվի չի առնում ռուսական շահերը:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն