Բրիտանիայի արտգործնախարար լորդ Քեմերոնը Ֆլորիդայում հանդիպում է ունեցել Թրամփի հետ՝ Բլինքենի հետ բանակցություններից առաջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը Ֆլորիդայում հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նախքան Վաշինգտոնում բանակցությունների մեկնելը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Բրիտանիայի նախկին վարչապետ լորդ Քեմերոնը ԱՄՆ-ում է՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու Գազայի հատվածում և Ուկրաինայում ընթացող հակամարտությունները։

Ըստ հրապարակման՝ արտգործնախարարների համար սովորական երևույթ է արտասահման այցերի ժամանակ ընդդիմադիր թեկնածուների հետ հանդիպելը։ Դոնալդ Թրամփն, ամենայն հավանականությամբ, կլինի ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվող նախագահի թեկնածուն։

Քեմերոնը նախկինում քննադատել է Դոնալդ Թրամփին իր վարած քաղաքականության համար։

Ըստ Բրիտանիայի արտգործնախարարության հաղորդագրության՝ այցի ընթացքում լորդ Քեմերոնը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կքննարկի Ուկրաինային աջակցությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում իրավիճակը կարգավորելու հարցերը։

Ամիսներ շարունակ հանրապետական օրենսդիրները ԱՄՆ կոնգրեսում արգելափակել են աջակցության փաթեթը, որը ներառում է 60 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական աջակցություն Ուկրաինային՝ դա պայմանավորելով ԱՄՆ հարավային սահմանների անվտանգության համար լրացուցիչ ֆինանսավորման հետ։

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ