Սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերջնական որոշում դեռ չկա․ Մհեր Գրիգորյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու մասով որոշում հնարավոր է լինի, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի կողմերի միջև, այս պահին վերջնական որոշում չկա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք որոշում կա՞ սահմանազատումը սկսել Տավուշի մարզից՝ Գրիգորյանն ասաց. «Հարցերը դեռ քննարկման փուլում են, վերջնական որոշում դեռ չկա»:

Նրա վստահեցմամբ՝ մինչև վերջնական որոշումներ չլինեն կարևորագույն սկզբունքների՝ անվտանգության, սոցիալ-կենցաղային, իրավական հարցերի շուրջ, սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին վերջնական որոշում չի կարող լինել:

«Սահմանազատումն այդ հատվածից սկսելու մասով որոշում հնարավոր է լինի այն դեպքում, երբ որ մնացած սկզբունքային հարցերի՝ անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական հարցերի շուրջ կոնսենսուս լինի»,-ասաց փոխվարչապետը:

Փոխվարչապետի խոսքով՝ բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ ընկալումները նույնատիպ են, բայց հարցեր կան, որոնց շուրջ կոնսենսուս չկա:

Հայերեն العربية English Español 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն