Իսրայելը հայտարարել է, որ պատերազմ չի ցանկանում Իրանի և Լիբանանի հետ, բայց հարձակման դեպքում պատրաստ է դրան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը, որն ավարտում է այցը Իտալիա, ասել է, որ իր երկիրը պատերազմ չի ցանկանում ո՛չ Իրանի, ո՛չ էլ Լիբանանի հետ, բայց հարկադրված կլինի ռազմական գործողությունների դիմել ուղղակի հարվածների դեպքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կացը հայտնել է La Repubblica թերթին տված հարցազրույցում։

«Եթե Իրանն ուղղակիորեն հարձակվի մեզ վրա, մենք կհարձակվենք Իրանի վրա։ Իսկ եթե Իրանի դաշնակից աշխարհազորայինները նման բան անեն Դամասկոսի հյուպատոսարանի վրա հարձակմանն ի պատասխան, մենք նրանց նույնպես կհարվածենք», - ասել է նա՝ հիշեցնելով, որ Իսրայելը չի ստանձնել ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա ավիահարվածի պատասխանատվությունը։

Ապրիլի 1-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) յոթ զինվորական խորհրդական և վեց սիրիացի: Իրանն այս հարձակման մեջ մեղադրում է Իսրայելին։

Կացի խոսքով՝ մինչ այժմ Իսրայելի արձագանքը Լիբանանից «Հեզբոլլահ»-ի և Եմենի հութիների կողմից հրթիռների արձակմանը Գոլանի և Էյլաթի ուղղությամբ եղել է «զուսպ»։

«Բայց եթե, օրինակ, Լիբանանից հրթիռներ թռչեն Թել Ավիվի վրա՝ որպես վրեժ Դամասկոսի համար, Իսրայելը կուղարկի իր ինքնաթիռները և նույնիսկ զինվորներին», - ասել է նախարարը։

Նա հավելել է, որ հազարավոր իսրայելցիներ ստիպված են եղել լքել իրենց տները «Հեզբոլլահ»-ի արձակած հրթիռների պատճառով:

«Եթե նրանք հետ չքաշվեն Լիտանի գետից այն կողմ, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի թիվ 1701 բանաձևով, ապա մենք ստիպված կլինենք պատերազմ սկսել նաև Բեյրութի հետ: Մենք դա չենք ցանկանում, նախընտրում ենք հետևել բանակցությունների ուղուն՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի և մյուսների աջակցությամբ, որոնք զորակազմեր ունեն այս գոտում», - ասել է Կացը:

Հայերեն Русский

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան