Կանադան բանակցություններ է վարում AUKUS դաշինքին հնարավոր անդամակցության շուրջ
1 րոպեի ընթերցում
![Կանադան բանակցություններ է վարում AUKUS դաշինքին հնարավոր անդամակցության շուրջ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/04/1134282.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան բանակցություններ է վարում Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ AUKUS ռազմական դաշինքին հնարավոր անդամակցության շուրջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կանդայի վարչապետ Ջասթին Տրյուդոն:
Նա նշել է, որ Կանադան արդեն դիտորդ է AUKUS-ի աշխատանքային խմբերում: «Մենք արդյունավետ քննարկումներ ենք անցկացրել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հետ, թե ինչպես կարող ենք ավելի սերտ աշխատել: Անկեղծ ասած, սա լավ նորություն է», - շեշտել է Տրյուդոն:
Վարչապետը հավելել է, որ դրական է գնահատում այն փաստը, որ բացի Կանադայից, դաշինքին միանալու բանակցություններ են սկսել Նոր Զելանդիան, և Ճապոնիան նույնպես ակտիվ է: