Միջազգային

ՄԱԿ-ին անդամակցելու Պաղեստինի դիմումը կուղարկվի համապատասխան կոմիտե

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ին անդամակցելու Պաղեստինի դիմումը կուղարկվի համապատասխան կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ին միանալու Պաղեստինի դիմումը կփոխանցի նոր անդամների ընդունման կոմիտեին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին

լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Մալթայի մշտական ​​ներկայացուցիչ Վանեսա Ֆրեյզերը, ով նախագահում է Անվտանգության խորհուրդը։

Նրա խոսքով՝ ընդառաջ գնալով Պաղեստինի խնդրանքին ՄԱԿ անդամության իր դիմումը քննարկելու վերաբերյալ, ԱԽ-ն համաձայնել է այսօր՝ ապրիլի 8-ին, բաց նիստ անցկացնել՝ Պաղեստինի նամակը պաշտոնապես հանձնելու նոր անդամների ընդունման կոմիտեին։

Ըստ Ֆրեյզերի՝ հանձնաժողովը ապրիլի ընթացքում կքննարկի նամակը։

Նա միաժամանակ հավելել է, որ ՄԱԿ ԱԽ-ի յուրաքանչյուր անդամ կարող է ցանկացած պահի որոշել անդամակցության վերաբերյալ բանաձև ներկայացնել դրա քվեարկության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում