Միջազգային

Չինաստանը կողմ է ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցելուն

1 րոպեի ընթերցում

Չինաստանը կողմ է ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցելուն

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը կողմ է հանդես եկել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելուն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դայ Բինը գլխավոր ասամբլեայի նիստում։

Ապրիլի 8-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին միանալու դիմումը։ Երկիրն այժմ դիտորդի կարգավիճակ ունի։

«Չինաստանն աջակցում է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու հարցում: Պաղեստինը խնդրել է Անվտանգության խորհրդին վերսկսել իր դիմումի քննարկումը: Չինաստանն աջակցում է Անվտանգության խորհրդի արագ գործողություններին այս հարցում»,- ասել է Դայ Բինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում