Միջազգային

Սլովակիայի ընտրված նախագահը լքել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը

1 րոպեի ընթերցում

Սլովակիայի ընտրված նախագահը լքել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի ընտրված նախագահ Պետեր Պելեգրինին հայտարարել է, որ լքել է հանրապետության Ազգային խորհրդի (Խորհրդարանի) խոսնակի պաշտոնը և հրաժարվել է պատգամավորական մանդատից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Սլովակիայի ռադիոկայանը:

«Նախագահի ընտրությամբ, ըստ սահմանադրության, ավարտվում է իմ պատգամավորի մանդատը, և ես, ինչպես պահանջում է հիմնարար օրենքը, լքել եմ խորհրդարանի խոսնակի պաշտոնը», - Պելեգրինիի խոսքերը մեջբերում է ռադիոն։

Նա նշել է, որ հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարումը վստահվել է փոխխոսնակ, սոցիալ-դեմոկրատ Պետեր Ժիգային։ Դեռ հայտնի չէ, թե երբ կկայանա խորհրդարանի նոր նախագահ ընտրելու նիստը։

Ապրիլի 6-ին Սլովակիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Պելեգրինին ստացել է ընտրողների ավելի քան 53 տոկոսի ձայները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում