Միջազգային

Սոֆիայի ոստիկանությունը ստուգում է առևտրի կենտրոնների և թանգարանների ականապատման մասին ահազանգերը

1 րոպեի ընթերցում

Սոֆիայի ոստիկանությունը ստուգում է առևտրի կենտրոնների և թանգարանների  ականապատման մասին ահազանգերը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի ոստիկանությունը ստուգում է պայթուցիկ սարքերի մասին հաղորդումները, որոնք իբր տեղադրված են երեք առևտրի կենտրոններում, Ազգային պատմության թանգարանում, «Երկրի և մարդիկ» թանգարանում և Ռազմական պատմության թանգարանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է բուլղարական հեռագրական գործակալությունը։

Տեղադրված պայթուցիկ սարքերի մասին տեղեկություններով նամակներ ստացվել են էլեկտրոնային փոստով։

«Հողն ու մարդիկ» թանգարանում ոստիկանությունն ավարտել է շենքի զննումը: Պայթուցիկ առարկաներ չեն հայտնաբերվել: Այլ վայրերում ստուգումները շարունակվում են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում