Միջազգային

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալի կարծիքով՝ Պաղեստինի ՄԱԿ անդամության հարցը պետք է քննարկվի Իսրայելի հետ

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալի կարծիքով՝ Պաղեստինի ՄԱԿ անդամության հարցը պետք է քննարկվի Իսրայելի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինին ՄԱԿ-ի մշտական ​​անդամ ընդունելու որոշումը պետք է քննարկվի Իսրայելի իշխանությունների և պաղեստինցիների կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը՝ նշելով, որ այդ հարցում պետք է փոխհամաձայնություն լինի Իսրայելի և պաղեստինցիների միջև։

Ավելի վաղ՝ Պաղեստինը պաշտոնապես խնդրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին քննարկել ՄԱԿ-ին անդամակցելու իր խնդրանքը։

Ներկայում Պաղեստինը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում