Ռուսաստանը հայտնել է ուկրաինական 291 ԱԹՍ խոցելու, իսկ Ուկրաինան՝ ռուսական ԱԹՍ-ների հարվածների մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության միջոցները վերջին մեկ օրվա ընթացքում 291 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել են ուկրաինական 291 անօդաչու թռչող սարքեր, ֆրանսիական արտադրության 3 Hammer ավիացիոն կառավարվող ռումբեր և 4 HIMARS համազարկային կրակի ռեակտիվ արկեր», - ասված է հաղորդագրության մեջ։

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ջախջախվել են հակառակորդի անձնակազմն ու զինտեխնիկան 117 շրջաններում:

Իր հերթին ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը ապրիլի 8-ի ցերեկը հարվածել են Զապորոժիեում գտնվող արդյունաբերական օբյեկտի, որի հետևանքով 6 մարդ է տուժել։ Իսկ Դնեպրոպետրովսկի Նիկոպոլ քաղաքի գնդակոծության հետևանքով, ըստ շրջանային զինվորական վարչակազմի ղեկավարի՝ վիրավորվել է 2 մարդ։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին հայտնել է, որ գիշերը ռուսական կողմն Ուկրաինայի վրա արձակել է 24 անօդաչու թռչող սարք, որոնցից 17-ը խոցվել են։

Հայերեն Русский

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան