Միջազգային

Բրազիլիայի Գերագույն դատարանը հետաքննություն է սկսել Մասկի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Բրազիլիայի Գերագույն դատարանը հետաքննություն է սկսել Մասկի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Գերագույն դատարանն ամերիկացի գործարար Իլոն Մասկի նկատմամբ հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ նա ասել է, որ կվերաակտիվացնի իրեն պատկանող X սոցիալական հարթակի այն օգտահաշիվները, որոնք դատավորը կարգադրել է արգելափակել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Մասկը բողոքարկել է դատավոր Ալեշանդրե դե Մորաեսի որոշումը` հայտարարելով, որ այն հակասում է սահմանադրությանը: Թե ինչ օգտահաշիվներ է դատավորը պարտավորեցրել X-ին արգելափակել, չի բացահայտվում։ Մորաեսը քննում է «թվային աշխարհազորայինների» գործը, որոնց մեղադրում են նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի օրոք կեղծ լուրեր և ատելության խոսք տարածելու մեջ։ Դատավորը նաև քննում է Բրազիլիայում հեղաշրջման փորձի հետ կապված գործը։

Մասկը հայտարարել է, որ X ընկերության նկատմամբ դատավորի որոշումը «դավաճանում է սահմանադրությունը և Բրազիլիայի ժողովրդին», իսկ իրենց նկատմամբ հարկերի ու սոցիալական հարթակի սահմանափակումների պատճառով Բրազիլիայում ընկերության գրասենյակը կարող է փակվել, սակայն «սկզբունքներն ավելի կարևոր են, քան օգուտը»։

Արձագանքելով սրան՝ դատավոր Մորաեսը Մասկին ավելացրել է սոցիալական մեդիայում կեղծ լուրերի հետ կապված հետաքննությանը և «արդարադատությանը խոչընդոտելու» հարցով հետաքննություն է սկսել։

«X-ը պետք է զերծ մնա դատարանի կողմից արդեն կայացված որոշումն անտեսելուց, այդ թվում՝ ցանկացած օգտահաշվի վերաակտիվացումից, որն արգելափակվել է Գերագույն դատարանի կողմից», - գրված է Մորաեսի որոշման մեջ:

Եթե X-ը չկատարի օգտահաշիվներն արգելափակելու՝ դատարանի որոշումը, ապա պետք է վճարի օրական 100 000 ռեալ (19 740 ԱՄՆ դոլար) տուգանք։

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում