Ցուկերբերգն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջ է անցել Մասկից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Meta ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը երրորդ հորիզոնականն է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում`2020 թ. ի վեր առաջին անգամ ավելի բարձր դիրք զբաղեցնելով Tesla ընկերության հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին է վկայում Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը։

Ցուկերբերգի կարողությունը տարեսկզբից ի վեր աճել է 58,9 միլիարդ դոլարով և հասել 187 միլիարդ դոլարի, մինչդեռ Մասկը կորցրել է 48,4 միլիարդ դոլար և այժմ ունի 181 միլիարդ դոլար:

Մասկի ընկերության` Tesla-ի արժեթղթերի գինը 2024 թվականին նվազել է մեկ երրորդով, այդ թվում` էլեկտրամեքենաների մատակարարումների կրճատման մասին տվյալների և էլեկտրական ավտոմեքենայի բյուջետային մոդելի թողարկման պլաններից հրաժարվելու մասին լուրերի ֆոնին: Միևնույն ժամանակ, Meta-ի գնանշումները կտրուկ բարձրացել են մեկուկես անգամ՝ շնորհիվ ուժեղ եռամսյակային հաշվետվությունների և արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների հետ կապված մեծ սպասումների:

Միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում առաջատարը LVMH-ի ղեկավար ֆրանսիացի Բեռնար Առնոն է՝ 223 միլիարդ դոլար կարողությամբ: Երկրորդ տեղում Amazon-ի հիմնադիր և նախկին ղեկավար Ջեֆ Բեզոսն է. նրա կարողությունը գնահատվում է 207 միլիարդ դոլար։

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ