Միջազգային

ԱՄՆ ֆինանսների նախարարն անհանգստացած է ԱՄՆ-ի վրա Չինաստանի տնտեսության «բացասական ազդեցության» առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ ֆինանսների նախարարն անհանգստացած է ԱՄՆ-ի վրա Չինաստանի տնտեսության «բացասական ազդեցության» առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը հայտարարել է, որ անհանգստանում է «սաստկացող բացասական ազդեցության» պատճառով, որ Չինաստանի տնտեսությունը գործում է Միացյալ Նահանգների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ելենը հայտնել է Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։

«Միևնույն ժամանակ ես անհանգստություն եմ հայտնում Չինաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներին, քանի որ գոյություն ունեն նշաններ, որ չինական տնտեսությունն աճող բացասական կողմնակի ազդեցություն է թողնում Միացյալ Նահանգների և աշխարհի վրա», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ելենի խոսքով՝ ամերիկյան կողմը հատկապես մտահոգված է Չինաստանում սաստկացող «մակրոտնտեսական անհավասարակշռությունից»։ Նախարարը մատնանշել է «տնային տնտեսությունների թույլ սպառումը» Չինաստանում և «Չինաստանի կառավարության կողմից լայնածավալ օժանդակությունը», որը տրամադրվում է «արդյունաբերության առանձին ճյուղերի»։

Ինչպես ընդգծել է ԱՄՆ ֆինասների նախարարության ղեկավարը, դա «զգալի ռիսկեր է ստեղծում աշխատողների և բիզնեսի համար» ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ այլ երկրներում:

Ելենն ավարտում իր քառօրյա այցը Չինաստան, որտեղ հանդիպումներ է անցկացրել այդ երկրի պաշտոնյաների հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում