Միջազգային

Գազայում զինադադարի շուրջ բանակցություններում առաջընթաց է ձեռք բերվել. ԶԼՄ-ներ

2 րոպեի ընթերցում

Գազայում զինադադարի շուրջ բանակցություններում առաջընթաց է ձեռք բերվել. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում զինադադարի շուրջ Կահիրեում ընթացող բանակցություններում առաջընթաց է գրանցվել, կողմերը համաձայնության են եկել հիմնական կետերի շուրջ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Նշվում է, որ Եգիպտոսի պետական ​​Al-Qahera հեռուստաալիքի աղբյուրը ապրիլի 8-ին հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի և Կատարի պատվիրակությունները հեռացել են Կահիրեից և կվերադառնան երկու օրվա ընթացքում՝ համաձայնեցնելու վերջնական համաձայնագրի պայմանները, իսկ Իսրայելի և ԱՄՆ-ի պատվիրակությունները մի քանի ժամվա ընթացքում կլքեն Եգիպտոսի մայրաքաղաքը:

Կահիրեում բանակցություններն անցկացվել են ապրիլի 7-ին` Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միևնույն ժամանակ հեռուստաալիքը նշում է, որ նրանցից ոչ մեկը դեռ պաշտոնապես չի հաստատել քննարկման ժամանակ ձեռք բերված առաջընթացի մասին հաղորդումը։

​​Իսրայելական Jerusalem Post թերթը տեղեկացրել է, որ ապրիլի 7-ին ՀԱՄԱՍ-ը կրկնել է համաձայնագրի իր պահանջները՝ մշտական հրադադար, իսրայելական զորքերի դուրսբերում Գազայից, տեղահանվածների վերադարձ և պաղեստինցի բանտարկյալների փոխանակում Գազայում պահվող իսրայելցի պատանդների հետ:

Axios լրատվական հարթակը, վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, օրերս հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակներ է ուղարկել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիին՝ խնդրելով ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա, որ խմբավորումը համաձայնի պատանդների ազատ արձակման գործարքին։

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

Միջազգային

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Միջազգային

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Միջազգային

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Միջազգային

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

Միջազգային

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում