Միջազգային

Սաուդյան Արաբիան մայիսին Ասիայի համար կբարձրացնի նավթի տեսականու մեծ մասի գները

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան մայիսին Ասիայի համար կբարձրացնի նավթի տեսականու մեծ մասի գները

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան մայիսին կբարձրացնի նավթի տեսակների մեծ մասի գները ասիական գնորդների համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Ասիա մատակարարվող հիմնական տեսակի՝ Arab Light-ի արժեքը մեկ բարելի դիմաց կավելանա 0,3 դոլարով։ Նշվում է, որ ըստ Saudi Aramco պետական ​​ընկերության հաղորդագրության՝ արդյունքում այն կարժենա 2 դոլարով ավելի, քան Օմանի և Դուբայի նավթի զամբյուղը:

ԱՄՆ և Հյուսիսարևմտյան Եվրոպա մատակարարվող նավթի գները հիմնականում կմնան անփոփոխ, մինչդեռ Միջերկրածովյան տարածաշրջանում դրանք մեկ բարելի դիմաց կավելանան 0,1-0,4 դոլարով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում