Միջազգային

Մոզամբիկի ափերի մոտ նավաբեկության հետևանքով 91 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Մոզամբիկի ափերի մոտ նավաբեկության հետևանքով 91 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոզամբիկում առնվազն 91 մարդ է զոհվել լաստանավի վերածված ձկնորսական նավի խորտակման հետևանքով, որի պատճառը եղել է գերբեռնվածությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Ըստ Նամպուլայի նահանգի պետքարտուղարի՝ նավում եղել է 130 մարդ։ Նավը եղել է գերբեռնված և պիտանի չի եղել ուղևորափոխադրման համար։ Նրա խոսքով՝ նավի վրա խուճապ է սկսվել խոլերայի համաճարակի մասին տարածված կեղծ տեղեկությունների պատճառով․ ուղևորներից շատերը փորձել են ցամաք հասնել։

Պետքարտուղարը հայտնել է, որ զոհվածների թվում կան բազմաթիվ երեխաներ:

Փրկարարները հայտնաբերել են հինգ ողջ մնացածի, նրանցից երկուսը հոսպիտալացվել են։ Մնացածների որոնումները շարունակվում են, սակայն որոնողափրկարարական աշխատանքները դժվարանում են ծովում եղանակային վատ պայմանների պատճառով:

Նավաբեկության պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում