Միջազգային

Գրոսին Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումն անվանել է «անխոհեմ»

3 րոպեի ընթերցում

Գրոսին Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումն անվանել է «անխոհեմ»

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ապրիլի 7-ին Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի ռեակտորի պաշտպանիչ պատյանի հիմնական կառուցվածքի վրա առնվազն 3 ուղիղ հարված է կատարվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X սոցիալական հարթակում Գրոսին գրել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը 2022 թ․ նոյեմբերից առաջին անգամ է ռեակտորի պաշտպանիչ կառուցվածքների վրա ուղիղ հարված արձանագրում։

«Վստահաբար, ոչ ոք երբեք չի կարող օգուտ քաղել կամ ստանալ ռազմական կամ քաղաքական առավելություն միջուկային օբյեկտների դեմ հարձակումներից: Դա անթույլատրելի է», - գրել է Գրոսին։

Նա ռազմական որոշումներ կայացնողներին կոչ է արել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են «խախտել միջուկային օբյեկտների պաշտպանության հիմնարար սկզբունքները»։

Ապրիլի 7-ին ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտնել էր, որ Զապորոժիեի ատոմակայանի տարածքում անօդաչու թռչող սարք է պայթել։ Նա չի հստակեցրել, թե հակամարտության որ կողմն է այն արձակել։

Ըստ ՄԱԳԱՏԷ-ի՝ հայտնի է առնվազն 1 տուժածի և 6-րդ էներգաբլոկում ավերածությունների մասին։ Այնուամենայնիվ, ըստ գործակալության, միջադեպը չի վտանգել միջուկային անվտանգությունը։

«Սա Եվրոպայի ամենամեծ ԱԷԿ-ը պաշտպանելու հիմնարար սկզբունքների հստակ խախտում է։ Նման անխոհեմ հարձակումները զգալիորեն մեծացնում են միջուկային խոշոր վթարի վտանգը և պետք է անհապաղ դադարեցվեն», - ասել է Գրոսին։

«Ռոսատոմ»-ը հայտարարել է 3 վիրավորի մասին, որոնցից մեկի վիճակը ծանր է։

Ռուսական կողմը պնդում է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ին հարվածել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերը։ Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչությունը հայտարարել է, որ Ուկրաինան ներգրավված չէ «Ռուսաստանի կողմից ապօրինաբար օկուպացված Զապորոժիեի ատոմակայանի տարածքում ոչ մի զինված սադրանքների մեջ»։

Զապորոժիեի ատոմակայանը Եվրոպայի խոշորագույն ատոմակայաններից մեկն է, որը 2022 թ․ գարնանից անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ։

Այն պարբերաբար ենթարկվում է գնդակոծությունների, ինչի համար Ուկրաինան և Ռուսաստանը մեղադրում են միմյանց։

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

Միջազգային

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Միջազգային

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Միջազգային

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Միջազգային

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

Միջազգային

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում