Իսրայելի ՊԲ-ն հայտնել է իր զոհերի և վիրավորների թիվը Գազայում հակամարտության սրվելուց ի վեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում հակամարտության սրվելուց մինչև ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածը շուրջ 600 իսրայելցի զինվոր է զոհվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական կայքէջում տարածված մամուլի հաղորդագրության մեջ։ Մանրամասնվել է, որ այդ թվում՝ 256 զինվորական է զոհվել Գազայում Իսրայելի ցամաքային գործողության մեկնարկից ի վեր։

Պատերազմի սկզբից Իսրայելի ՊԲ վիրավորված անձնակազմի թիվն ընդհանուր առմամբ կազմել է 3188 մարդ, որից 1842-ը՝ թեթև, 849-ը՝ միջին ծանրության , իսկ 497-ը՝ ծանր:

Ավելի վաղ Գազայի առողջապահական գերատեսչությունն էլ հայտնել էր, որ իսրայեական հարվածների հետևանքով պաղեստինցի զհոերի թիվը գերազանցել է 32 հազարը, իսկ վիրավորներինը՝ 75 հազարը:

Պաեստինյան ՀԱՄԱՍ շարժումը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակվել էր Իսրայելի վրա, որի հետևանքով, ըստ իսրայելական իշխանությունների, 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։

Հայերեն العربية Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից