Միջազգային

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը պահանջում է պատասխանատվության ենթարկել Իսրայելին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը պահանջում է պատասխանատվության ենթարկել Իսրայելին

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը բանաձև է ընդունել, որով պահանջում է Իսրայելին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հայտնել է X-ի իր էջում։

Նշվում է, որ սա առաջին նման բանաձևն է, որն ընդունվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր:

Իսլամական համագործակցության կազմակերպության անունից Պակիստանի ներկայացրած բանաձևն ընդունվել է 28 կողմ, 13 ձեռնպահ և 6 դեմ ձայներով, այդ թվում ՝ ԱՄՆ-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում