Միջազգային

ԱՄՆ կոնգրեսի 40 դեմոկրատ կոչ են անում Սպիտակ տանը դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ կոնգրեսի 40 դեմոկրատ կոչ են անում Սպիտակ տանը դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսի 40 դեմոկրատ, որին միացել է Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով դադարեցնել զենքի մատակարարումն Իսրայելին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը:

«Մարդասիրական աշխատողներին վերջերս հասցված հարվածի և անընդհատ սրվող հումանիտար ճգնաժամի լույսի ներքո մենք անհիմն ենք համարում զենքի մատակարարումների հաստատումը», - ասվում է նամակում:

Ստորագրողներն անհրաժեշտ են համարում ձեռնպահ մնալ զենքի մատակարարումներից մինչեւ ԱՄՆ-ի կողմից «Համաշխարհային Կենտրոնական խոհանոցի»( World Central Kitchen) հումանիտար աշխատակիցների վրա ավիահարվածի հետաքննության ավարտը, կամ եթե Իսրայելը չկարողանա բավարար չափով մեղմել Գազայում անմեղ քաղաքացիական անձանց պատճառված վնասը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում