Միջազգային

Ֆինլանդիայի նախագահը պաշտպանել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանը փակելու կառավարության որոշումը

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի նախագահը պաշտպանել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանը փակելու կառավարության որոշումը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը պաշտպանել է Ռուսաստանի հետ սահմանին ճանապարհային անցակետերն անժամկետ փակելու կառավարության որոշումը։

«Արևելյան սահմանը փակ պահելու որոշումը ճիշտ է», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ապրիլի 6-ին «Yle TV»-ին տված հարցազրույցում ասել է Ստուբը:

Նա նշել է, որ սահմանը փակ է, որպեսզի փախստականների հետ կապված իրավիճակը չդառնա անվերահսկելի, իսկ կառավարության գործողությունները օգնեցին խուսափել քաոսից։

Ապրիլի 4-ին Ֆինլանդիայի նախարարների կաբինետը որոշում է կայացրել անժամկետ փակել Ռուսաստանի հետ սահմանի անցակետերը: Դրանք փակ էին դեռ 2023 թվականի նոյեմբերի վերջից՝ ըստ Ֆինլանդիայի իշխանությունների՝ փախստականների անվերահսկելի ժամանման պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում