Միջազգային

ԱՄՆ-ն և Գերմանիան դեմ են Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելուն․ Ուկրաինայի փոխվարչապետ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Գերմանիան դեմ են Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելուն․ Ուկրաինայի փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն և Գերմանիան դեմ են Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան հեռուստամարաթոնի եթերում։

Նրա խոսքով՝ Կիևի մյուս դաշնակիցները պաշտպանում են այդ որոշումը։

«Հրավերի ձևաչափն առաջարկել է հենց Ուկրաինան՝ որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու իրավական երաշխիք։ Այն օրակարգում է ։ Բացարձակապես բոլոր դաշնակիցները աջակցում են այդ որոշմանը, բացի երկուսից։ Քանի որ այս տեղեկատվությունը հրապարակվեց, ԱՄՆ-ը և Գերմանիան փորձում են ուշադրություն դարձնել այլ թերահավատ դաշնակիցների, ինչպիսիք են Հունգարիան և Սլովակիան: Բայց առանցքային է հենց այդ երկու երկրների դիրքորոշումը», - ասել է տիկին Ստեֆանիշինան։

Փոխվարչապետը հայտարարել է, որ Ուկրաինայի համար ՆԱՏՕ հրավիրելու հարցը օրակարգում է, և այն օրակարգում կլինի այնքան, որքան անհրաժեշտ է մինչև այդ որոշման ընդունումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում