Միջազգային

Նորվեգիայում չեն բացառել երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինա զորքեր ուղարկելը

2 րոպեի ընթերցում

Նորվեգիայում չեն բացառել երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինա զորքեր ուղարկելը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ չի կարող բացառել երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինա զորքեր ուղարկելը, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Հիմա մենք չենք ծրագրում զորքեր ուղարկել։ Չեմ կարծում, որ շատ երկրներ նման պլաններ ունեն։ Բայց մյուս կողմից, շատ երկարաժամկետ հեռանկարում ես չեմ կարծում, որ մենք պետք է սկզբունքորեն որևէ բան բացառենք․․․․ Սակայն պատերազմի անմիջական կողմ լինելու ոչ մի ցանկություն չկա, քանի որ դա կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի, ինչը մենք տեսնել չենք ցանկանում», - ասել է նա:

Դրա հետ մեկտեղ, Նորվեգիայի ԱԳ նախարարի խոսքով, Ուկրաինա զորք ուղարկելու մասին ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև խոսակցությունները ենթադրում են հրահանգիչների և խորհրդականների ուղարկում, բայց ամենևին ոչ՝ մարտական ​​ստորաբաժանումների։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարին հայտարարել էր, որ արևմտյան երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը, փոխհամաձայնություն դեռ ձեռք չի բերվել, «բայց ոչինչ բացառել չի կարելի»։ Մակրոնի խոսքերը մեծ աղմուկ էին բարձրացրել։ Տարբեր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, բացառել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում