Միջազգային

ՌԴ-ն և ԱՄՆ-ն կարող են համագործակցել ռազմավարական անվտանգության ոլորտում. Պեսկով

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն և ԱՄՆ-ն կարող են համագործակցել ռազմավարական անվտանգության ոլորտում. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմավարական անվտանգության հարցերը, այդ թվում՝ տիեզերքում, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսության հիմնական հնարավոր ոլորտն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև երկխոսության հիմնական հնարավոր ոլորտը հենց այն հարցերն են, որոնք կապված են ռազմավարական անվտանգության հետ, որը ներառում է տիեզերական թեման», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանելով տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձև ներկայացնելու՝ ԱՄՆ-ի նախաձեռնությունը՝ Պեսկովը պարզաբանել է, որ ռուսական կողմը փաստաթղթի շուրջ իր դիրքորոշումը կձևավորի, երբ ծանոթանա դրա նախագծին։

«Հարկավոր է սպասել, ծանոթանալ, կարդալ, և հետո արդեն դիրքորոշում ձևավորել», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ապրիլի 4-ին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտնել է, որ Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության համար և ակնկալում է Ռուսաստանի դրական որոշումը այդ նախաձեռնության վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում