Իսրայելը դադարեցրել է 28 դեսպանությունների աշխատանքն Իրանի սպառնալիքների պատճառով․ ԶԼՄ-ներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի իշխանությունները դադարեցրել են 28 դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքն ամբողջ աշխարհում Իրանի կողմից սպառնալիքի պատճառով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Նշվում է, որ ըստ Sky News Arabia հեռուստաալիքի՝ «28 դիվանագիտական ​​ներկայացուցչություններ փակված են Դամասկոսում իր հյուպատոսության հարվածին պատասխանելու՝ Իրանի սպառնալիքից հետո»։

Ապրիլի 4-ին Kan ռադիոկայանը հաղորդել էր, որ Դամասկոսում Իսրայելին վերագրվող հարձակմանն Իրանի հնարավոր պատասխանին «աննախադեպ պատրաստվածության» շրջանակներում Իսրայելի արտգործնախարարությունն, ուժայինների հետ համաձայնեցմամբ, որոշել է տարհանել իր մի շարք դեսպանություններ ամբողջ աշխարհում:

Դրանից առաջ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել էր, որ իսրայելցի զինվորականները «բոլոր ճակատներում գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում․… իրադարձությունների ցանկացած զարգացման համար»:

Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ Լիոր Հայաթը հրաժարվել է ՏԱՍՍ-ի թղթակցին մեկնաբանել մի շարք դեսպանատներից անձնակազմի տարհանման մասին հաղորդագրությունները։ Իր հերթին իսրայելական մի աղբյուր ՏԱՍՍ-ին հայտնել է, որ «Իսրայելի դեսպանությունների տարհանման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։

Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ապրիլի 4-ին X սոցիալական ցանցի իր էջում եբրայերեն գրել է, որ կստիպի Իսրայելին զղջալ Դամասկոսում Իսլամական Հանրապետության դեսպանատան հյուպատոսական բաժնին օդային հարված հասցնելու որոշման համար, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 2 գեներալ:

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ