Ճապոնիան ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի իշխանությունները որոշում են ընդունել ընդլայնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և համալրել Ռուսաստան ներկրման համար արգելված ապրանքների ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարությունը:

Մատակարարման համար արգելված ապրանքների ցանկում ներառել են տարբեր տեսակի նավեր՝ հակահրդեհային և ամբարձիչային, լողացող նավանորոգարաններ, հորատման և ռեսուրսների արդյունահանման համար լողացող և սուզվող հարթակներ, զբոսանավեր, սպորտային նավեր:

Արգելվում է հանածո վառելիքի, հանքային յուղերի և դրանցից պատրաստված արտադրանքի, օրինակ՝ շարժիչային յուղի, անօրգանական քիմիայի և թանկարժեք մետաղների արտադրանքի, ինչպես նաև դրանց անօրգանական միացությունների (քլորաջրածին, ալյումինի հիդրօքսիդ), պլաստիկի և դրանից պատրաստված իրերի (նիտրաթաղանթանյութ), վոլֆրամի, մոլիբդենի, կոբալտի, ցիրկոնիումի, ռենիումի և դրանցից պատրաստված արտադրանքի ներմուծումը:

Արգելքը կվերաբերի պողպատե արտադրանքին, այդ թվում` նավթի և գազի փոխադրման խողովակներին, էլեկտրասարքավորումներին և դրա մասերին, ներառյալ լիթիումաիոնային և նիկելաջրածնային մարտկոցներին, ջեռուցման կաթսաներին, էլեկտրական գործիքներին, հղկող հաստոցներին, բնափայտի, խցանի, կարծր ռետինի և պլաստիկի մշակման սարքավորումներին:

Միևնույն ժամանակ, պատժամիջոցային ապրանքների ցանկում ներառվել են օպտիկական սարքավորումներ և լուսանկարչական սարքավորումներ, չափիչ սարքեր և թեստավորման համար սարքեր, ճշգրիտ հեռաչափ սարքավորումներ, դրանց մասեր ու պարագաներ։

Միաժամանակ, Տոկիոն արգելում է ռուսական ծագման ոչ արդյունաբերական ալմաստների ներմուծումը. արգելքն ուժի մեջ կմտնի մայիսի 10-ից։

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ