Միջազգային

Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ի

1 րոպեի ընթերցում

Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ի

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ի։ Գիշերը 50 հետցնցում է գրանցվել, որոնք նույնիսկ զգացվել են մայրաքաղաք Թայբեյում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման շտաբի տվյալների՝ վիրավորվել է 1106 բնակիչ։

Հարյուրավոր մարդիկ օգնության են սպասում դժվարամատչելի շրջաններում։ Շուրջ 400 մարդ արգելափակված է Տարոկո ազգային պարկի հյուրանոցներից մեկում, որտեղից ուղղաթիռներով դուրս են բերում վիրավորներին և սննդամթերք են հասցնում։

18 մարդ նախկինի պես անհետ կորած է:

Թայվանի արևելյան Հուալյան շրջանում 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 3-ին։ Վերջին անգամ Թայվանում նման հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել 1999 թվականին։ 7,6 մագնիտուդով ցնցումների հետևանքով շուրջ 2400 մարդ էր զոհվել, 50 000 շենք ավերվել էր կամ վնասվել։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում