Միջազգային

Բայդենը Նեթանյահուին սպառնացել է վերանայել իր քաղաքականությունը, եթե Իսրայելը Գազայի բնակչությանը պաշտպանելու քայլեր չձեռնարկի

3 րոպեի ընթերցում

Բայդենը Նեթանյահուին սպառնացել է վերանայել իր քաղաքականությունը, եթե Իսրայելը Գազայի բնակչությանը պաշտպանելու քայլեր չձեռնարկի

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ անընդունելի է անվանել ապրիլի 1-ին հումանիտար աշխատողների վրա հարձակումը և, ընդհանուր առմամբ, Գազայի հատվածում տիրող հումանիտար իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը։

Բայդենը վերջնագիր է ներկայացրել Նեթանյահուին՝ պաշտպանել քաղաքացիական անձանց և հումանիտար աշխատողներին, այլապես Վաշինգտոնը կարող է վերանայել իր աջակցությունն Իսրայելին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պայքարում։

«Նա (Ջո Բայդենը) հստակ է դարձրել, որ Իսրայելը պետք է հայտարարի և իրագործի որոշակի, կոնկրետ և չափելի քայլեր՝ հասցեագրելու քաղաքացիական անձանց պատճառված վնասը, հումանիտար տառապանքը և հումանիտար աշխատողների անվտանգությունը։ Նա հստակ է դարձրել, որ Գազայի հետ կապված ԱՄՆ քաղաքականությունը կորոշվի այդ քայլերի ուղղությամբ Իսրայելի անմիջական գործողությունների մեր գնահատումից», - նշված է Սպիտակ տան հայտարարությունում։

ԱՄՆ նախագահը չի ասել, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է ձեռնարկի Իսրայելը կամ ինչպիսին կլինեն դրանք չձեռնարկելու հետևանքները։ Սակայն, ըստ Reuters-ի, վերլուծաբանները կարծում են, որ դա սպառնալիք է եղել՝ դանդաղեցնելու ամերիկյան զենքերի մատակարարումն Իսրայելին և պակասեցնելու ՄԱԿ-ում ԱՄՆ-ի կողմից Իսրայելին աջակցությունը։

Բայդենի այս ուղերձը Նեթանյահուին տեղի է ունենում Իսրայելի կողմից «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» բարեգործական կազմակերպության ավտոշարասյանը հասցրած հարվածներից հետո, որի հետևանքով 7 հումանիտար աշխատող է զոհվել։ Սա հանգեցրել է այն բանին, որ հումանիտար որոշ կազմակերպություններ դադարեցրել են գործողությունները Գազայի հատվածում։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածը եղել է սխալմունք։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների պատճառով ավելի քան 33 000 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում, որոնց մեծ մասն, ըստ տեղի իշխանությունների, կանայք և երեխաներ են։

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում