Միջազգային

Իսրայելն ամրապնդում է պաշտպանական համակարգերը

1 րոպեի ընթերցում

Իսրայելն ամրապնդում է պաշտպանական համակարգերը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ ամրապնդել է պաշտպանությունը ճակատներն և պատրաստ է ցանկացած սցենարի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարիի խոսքերը։

«Մենք բարձր պատրաստության մեջ ենք բոլոր ճակատներում իրադարձությունների ցանկացած զարգացման համար: Մենք ամրացրել ենք մարտական զորամասերն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, ուժեղացրել ենք ՀՕՊ համակարգերը, և մեր ինքնաթիռները պատրաստ են ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման», - հայտարարել Է Հագարին։

Ավելի վաղ՝ Սիրիայում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ Թեհրանը վճռական պատասխան կտա Իսրայելի հարվածին։

Ապրիլի 1-ին Իսրայելը հրթիռային հարված էր հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը, վնասվել էր նաև դիվանագիտական ներկայացուցչության շենքը: Մի շարք աղբյուրներ հայտնում են, որ հարձակման հետևանքով զոհվել է 5-ից 7 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում