Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայում համատեղ առաքելություն է ստեղծում․ Լեհաստանի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն Ուկրաինայում համատեղ առաքելություն է ստեղծում․ Լեհաստանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրներն Ուկրաինայում համատեղ առաքելություն են ստեղծել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկիի խոսքերը՝ Բրյուսելում ունեցած ելույթից։

«Մենք որոշում ենք կայացրել ՆԱՏՕ-ի առաքելության ստեղծման մասին։ Դա չի նշանակում, որ մենք պատերազմի մեջ ենք մտնում, բայց դա նշանակում է, որ մենք այժմ կկարողանանք օգտագործել ՆԱՏՕ-ի՝ կոորդինացիոն, ուսուցողական, պլանավորող հնարավորությունները Ուկրաինային ավելի համակարգված կերպով աջակցելու համար», - պարզաբանել Է նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում