Շվեյցարիան համաձայնություն է տվել Ժնևում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) համաձայնություն է տվել Ժնևում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացմանը, որը զբաղվելու է միջազգային կազմակերպությունների հետ կապերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Շվեյցարիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ Ալեն Էլչինգերը։

«Շվեյցարիան ՆԱՏՕ-ից 2023 թ. վերջին պաշտոնական խնդրանք է ստացել կապի գրասենյակ բացելու համար, - նշել է նա։ - Դաշնային խորհուրդն սկզբունքային համաձայնություն է տվել նման գրասենյակի բացմանը, և ԱԳՆ-ն պատասխանատու է հաջորդ քայլերի մշակման համար ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում։ Բացման ժամկետի մասին տեղեկությունը լրացուցիչ կհաղորդվի»:

Բեռնը համարում է, որ «նման գրասենյակը պաշտոնական Շվեյցարիայի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի երկկողմ գրասենյակ չէ, այլ ՆԱՏՕ-ի կապի գրասենյակ Ժնևում տեղակայված միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ»։

«Դաշինքն արդեն կապի երկու նման գրասենյակ ունի Նյու Յորքում և Վիեննայում, - հիշեցրել է ԱԳՆ ներկայացուցիչը: - Դրանք նպաստում են տեղական միջազգային կազմակերպությունների հետ Դաշինքի հարաբերությունների զարգացմանը և հետևում իրադարձություններին բազմակողմ մակարդակով»:

Ժնևի գրասենյակը «հետևելու է նույն բազմակողմ տրամաբանությանը»։ Իր հերթին, Շվեյցարիան կշարունակի ՆԱՏՕ-ի հետ շփումը Բրյուսելում իր ներկայացուցչի միջոցով։

Ժնևում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակ ստեղծելու գաղափարը 2023 թ. մարտին ողջունել էր Կանտոնների խորհրդի՝ Շվեյցարիայի խորհրդարանի փոքր պալատի անվտանգության քաղաքականության հանձնաժողովը։

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը