Ռումինիայի վարչապետն աջակցում է Մոլդովայի հետ միավորվելու գաղափարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն DC News հարթակին տված հարցազրույցում հայտարարել է, որ պաշտպանում է Մոլդովայի հետ միավորվելու գաղափարը, որը կարող է տեղի ունենալ, այդ թվում հանրապետության՝ ԵՄ-ին անդամակցելու միջոցով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Ես աջակցում եմ միավորմանը, ոչ մի արգելք չունեմ: Սա իմ իրավունքն է: Ես առաջվա պես հավատում եմ Մոլդովայի և Ռումինիայի միավորմանը», - հայտարարել է Չոլակուն:

Նա նշել է, որ դա տեղի կունենա ԵՄ-ի ներսում կամ կգտնվի այլ ճանապարհ։

«Մոլդովայում ինձ նման ռումինացիներ են ապրում: Պատմությունն անարդարություն է գործել: Մենք չենք կարող փոխել անցյալը, իսկ ներկան անցյալի հետևանքն է: Այն, ինչ մենք կարող ենք անել ձեզ հետ միասին, ապագա կառուցելն է», - հավելել է Չոլակուն:

Մոլդովայի և Ռումինիայի խորհրդարանները 2022 թ. առաջին անգամ համատեղ նիստ են անցկացրել: Մինչ այդ երկու երկրների կառավարությունները մի քանի անգամ հանդիպել են, բազմաթիվ ոլորտներում ստեղծվել են համատեղ հանձնաժողովներ ու աշխատանքային խմբեր։

1918 թվականին Ռումինիան զորքեր է մտցրել Մոլդովայի տարածք՝ սահմանը գծելով Դնեստր գետի երկայնքով (առանց ներկայիս Մերձդնեստրի տարածքի)։ Քիշնևում ստեղծված Երկրամասի խորհուրդը քվեարկել է հարևան երկրի հետ միավորման օգտին։ 1940 թ. հունիսից ժամանակակից Մոլդովայի տարածքը չի մտել Ռումինիայի կազմի մեջ։ Երկու երկրների տարածքում էլ կան «ունիոնիզմի» գաղափարի կողմնակիցներ, այսինքն՝ Ռումինիայի և Մոլդովայի միավորումը վերջինիս՝ որպես առանձին պետություն վերացնելու ճանապարհով։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա