Միջազգային

Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների զինված ուժերը հուլիսին կանցկացնեն համատեղ զորավարժություններ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների զինված ուժերը հուլիսին կանցկացնեն համատեղ զորավարժություններ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանն ընթացիկ տարվա հուլիսին կանցկացնեն «Birlestic-2024» համատեղ օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային վարժանքները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ մամուլի ծառայության տվյալների՝ զորավարժությունները տեղի կունենան Ղազախստանի «Օյմաշա» զորավարժարանում, ինչպես նաև Կասպից ծովի Տոկմակ հրվանդանում։

«Կիրականացվեն զինված հակամարտությունների գոտու սահմանման ուղղությամբ վարժական-մարտական ​​խնդիրների կատարման գործողություններ», - պարզաբանվում է հաղորդագրության մեջ։

Ըստ պաշտպանական գերատեսչության տեղեկատվության՝ Ակտաուում Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդաժողով, որտեղ քննարկվել են զորավարժությունների նախապատրաստման հետ կապված մի շարք հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում