Լատվիան պլանավորում է Ուկրաինա ուղարկել ԱԹՍ-ների առաջին խմբաքանակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիան առաջիկայում պլանավորում է Ուկրաինա ուղարկել երկրում արտադրված 1 մլն եվրո արժողությամբ անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինիան։

«Մենք աշխատում ենք Լատվիայում անօդաչու թռչող սարքերի արտադրության վրա, որպեսզի հետագայում դրանք կարելի լինի ուղարկել Ուկրաինային աջակցության համար: Եվ արդեն շուտով մենք պլանավորում ենք Ուկրաինա ուղարկել 1 միլիոն եվրո արժողությամբ առաջին անօդաչու սարքերը: Անօդաչուներն ստուգվել են, մեր ուկրաինացի գործընկերներն ընդունել են, որ դրանք լավ են գործում մարտի ժամանակ», - ասել է Սիլինիան իր ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալի հետ անցկացված մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ 2024 թ. Լատվիան պլանավորել է 9 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային ԱԹՍ-ներ մատակարարելու համար։

Բացի այդ, Սիլինիան հայտնել է, որ Լատվիայի բաժինն Ուկրաինային զինամթերք մատակարարելու՝ Չեխիայի նախաձեռնության մեջ կկազմի 10 մլն եվրո, իսկ, ընդհանուր առմամբ, 2024 թ. Ռիգան Ուկրաինային աջակցության համար կհատկացնի ՀՆԱ-ի 0,25 տոկոսը։

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ