Զինված ավազակախմբերը թալանել են Հայիթիի ազգային գրադարանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայիթիում զինված ավազակախմբերն ապրիլի 3-ին թալանել են Ազգային գրադարանը՝ վտանգի տակ դնելով երկրի ժառանգության համար կարևոր պատմական փաստաթղթերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է France 24 պարբերականը։

Նշվում է, որ գրադարանի տնօրեն Դանժելո Նեարդը AFP գործակալությանը հայտնել է, որ Հայիթիի պատմությունը վտանգի տակ է։ Նա նշել է, որ հաստատության հավաքածուի մեջ կան հազվագյուտ փաստաթղթեր, որոնք ավելի քան 200 տարվա են և կարևոր նշանակություն ունեն Հայիթիի ժառանգության համար։ Նա անհանգստանում է, որ դրանք կարող են այրվել կամ վնասվել ավազակների կողմից:

Անցած շաբաթ հարձակման են ենթարկվել նաև Հայիթիի երկու համալսարաններ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտել է գրոհները երկրի մայրաքաղաք Պորտ օ Պրենսի կրթական հաստատությունների վրա:

Գործող կառավարության բացակայության պայմաններում զինված ավազակախմբերը վերահսկողություն են հաստատել Հայիթիի մայրաքաղաքի և շրջանների մի մասի վրա։ Երկրում բռնություններ են տիրում փետրվարից, երբ ավազակախմբերը հարձակվեցին ոստիկանական բաժանմունքների, բանտերի, օդանավակայանի և նավահանգստի վրա։ Մարտին վարչապետ Արիել Հենրին հայտարարել է, որ հրաժարական կտա, որպեսզի երկրում ստեղծվի անցումային խորհուրդ։

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ