Միջազգային

Թայվանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1038-ի

1 րոպեի ընթերցում

Թայվանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1038-ի

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 1038 մարդ է վիրավորվել Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է Թայվանի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման շտաբի զեկույցում։

Նորացված տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 09:00-ի դրությամբ զոհվածների թիվը նախկինի պես մնում է 9, ևս 93 բնակիչ օգնության է սպասում, իսկ 52-ն անհետ կորած է:

347121384580890.jpeg (184 KB)

Ըստ կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչության տվյալների հիման վրա ՏԱՍՍ-ի կատարած հաշվարկների՝ ապրիլի 3-ի առավոտից Թայվանում գրանցվել է առնվազն 322 հետցնցում։

e8.jpg (121 KB)

Ժամը 08:30-ի դրությամբ ապրիլի լույս 4-ի գիշերը տեղի է ունեցել ավելի քան 5 մագնիտուդով չորս հետցնցում:

e77.jpg (118 KB)

Թայվանում վերջին 25 տարվա ընթացքում ամենաուժգին երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 3-ի առավոտյան։ Հուալյանի գավառում 7,2 մագնիտուդ ստորգետնյա ցնցումները զգացվել են ամբողջ Թայվանում, ինչպես նաև Չինաստանի արևելքի Ֆուցզյանի և Ցզյանսիի նահանգներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում