Խարկովի գնդակոծության պատճառով 4 մարդ է զոհվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի Խարկով քաղաքը գիշերը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Կա 4 զոհ։ Խարկովի վրա է արձակվել 15 ԱԹՍ, որոն մի մասը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով շրջանային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովին։
Քաղաքի երեք շրջաններում ԱԹՍ-ների հարձակումից վնասվել է եռահարկ բնակելի շենք, որտեղ փրկարարական աշխատանքների ժամանակ զոհվել է 3 փրկարար։ Երկրորդ հարվածի ժամանակ նրանք փլատակներից դուրս էին բերում 67-ամյա տղամարդու, որը ողջ է մնացել։
Լրատվամիջոցը հավելում է, որ ևս 1 կին զոհվել է, երբ ԱԹՍ-ները հարվածել են 14-հարկանի շենքի։ 12 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ ռուսական ուժերը գիշերը երկրի վրա արձակել են 20 ԱԹՍ, որոնցից 11-ը հաջողվել է խոցել։
Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բելգորոդի և Տուլայի մարզերում գիշերը խոցվել է 5 ուկրաինական ԱԹՍ։
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում մարզից տարհանվել է 9000-ից ավելի երեխա։