Միջազգային

Հայիթիի մայրաքաղաքից երեք շաբաթում 53 հազար մարդ է փախել

1 րոպեի ընթերցում

Հայիթիի մայրաքաղաքից  երեք շաբաթում 53 հազար մարդ է փախել

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 53,000 մարդ երեք շաբաթում լքել է Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Euronews-ը, այս մասին տվյալներ է հրապարակվել ՄԱԿ-ի վերջին զեկույցում որտեղ նշված է, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը լքում է մայրաքաղաքը դաժան ավազակային բռնությունից։

Ըստ աղբյուրի՝ մարդկանց ավելի քան 60 տոկոսը գնում է Հայիթիի հարավային գյուղական շրջան: Սա անհանգստացնում է ՄԱԿ-ի պաշտոնյաներին, ովքեր նշում են, որ այստեղ անհրաժեշտ ենթակառուցվածքներ չկան, և հյուրընկալող համայնքները չունեն բավարար ռեսուրսներ՝ Պորտ-օ-Պրենսիից փախչող մարդկանց այդքան մեծ ներհոսքը ընդունելու համար:

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով (ՄՄԿ)՝ Հայիթիի հարավում արդեն իսկ բնակվում է Պորտ-օ-Պրենսին ավելի վաղ լքած՝ ավելի քան 116 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում