Միջազգային

Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել կրակը Գազայում

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել կրակը Գազայում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել կրակը Գազայի հատվածում: Նա խորը վիշտ է հայտնել Իսրայելի ավիահարվածի հետևանքով «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» (WCK – World Central Kitchen) ՀԿ-ի կամավորների մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Euronews-ը՝ նշելով, որ Հռոմի պապը ևս մեկ անգամ կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունն և անհապաղ ազատ արձակել գերիներին:

«Եկեք խուսափենք տարածաշրջանում հակամարտությունն ընդլայնելու անպատասխանատու փորձերից և աշխատենք, որպեսզի որքան հնարավոր է շուտ դադարեցնենք այս և մյուս պատերազմները, որոնք շարունակում են մահ ու տառապանք բերել աշխարհի շատ անկյուններում»,-հայտարարել է Հռոմի պապը:

Գազայի հատվածի կենտրոնում Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել են «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» (WCK – World Central Kitchen) հասարակական կազմակերպության 7 աշխատակիցներ։

Զոհերի շարքում են Ավստրալիայի, Բրիտանիայի, Լեհաստանի քաղաքացիներ, ԱՄՆ-ի և Կանադայի երկքաղաքացիություն ունեցող աշխատակից և պաղեստինցիներ։ Նրանք եղել են զրահապատ մեքենաներում, որոնց վրա պատկերված է եղել WCK-ի տարբերանշանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում