Միջազգային

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային 100 մլրդ դոլարի օգնության փաթեթի տրամադրման առաջարկը

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային 100 մլրդ դոլարի օգնության փաթեթի տրամադրման  առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կքննարկեն դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ Ուկրաինային 100 մլրդ դոլարի օգնության փաթեթի տրամադրման առաջարկը:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին նիստից առաջ հայտարարել է Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը:

«Ստոլտենբերգն առաջարկել է առաջիկա հինգ տարիների համար կազմել 100 մլրդ դոլարի փաթեթ: Մենք կվերլուծենք այդ առաջարկի իրագործելիությունը: Այս պահին որոշումներ չեն ընդունվի: Խոսքը Վաշինգտոնում գագաթնաժողովին նախապատրաստվելու մասին է, որը տեղի կունենա հուլիսին»,- ասել է նա։

Լահբիբը նշել է, որ այս փաթեթը բարեգործություն չէ, այլ ներդրում է Արևմուտքի անվտանգությունը ապահովելու մեջ: Նախարարի կարծիքով՝ Ուկրաինային տրամադրվող օգնությունը պետք է լավագույնս համակարգված լինի:

«Այս փաթեթում ներդրումները հաշվարկվելու են ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկրի ՀՆԱ-ի հիման վրա: Մենք այստեղ ենք, որպեսզի քննարկենք բոլոր տարբերակներն և հասկանանք, թե ինչ կարելի է առաջարկել»,- ասել է Բելգիայի ԱԳ նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում