ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեի թեկնածությունը պաշտպանում են 28 երկրներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտպանում են դաշինքի 32 երկրներից 28-ը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ NOS հեռուստաալիքի՝ ապրիլի 3-4-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանն ակտիվորեն կքննարկվի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին փոխարինողի թեման, սակայն վերջնական որոշում դժվար թե կայացվի։

«Առայժմ 32 երկրներից 28-ը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, արդեն իրենց աջակցությունն են հայտնել Ռյուտեին։ Բայց նշանակվելու համար աջակցությունը պետք է լինի բոլոր երկրներից: Ուստի աշխույժ քննարկումներ են ընթանում կուլիսներում», - նշել է հեռուստաալիքը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում է նաև Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը։ Հունգարիան, Սլովակիան և Թուրքիան կասկածներ ունեն Ռյուտեի վերաբերյալ, պնդում է NOS-ը։ Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման, Ռյուտեն լավագույն շանսերն ունի, քանի որ նրան պաշտպանում է ԱՄՆ-ն։

Ստոլտենբերգի լիազորությունների գործողության ժամկետը լրանում է հոկտեմբերի 1-ին։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա ներկայիս հանդիպմանը, որն անցկացվում է ՆԱՏՕ-ի 75-ամյակի առթիվ:

Հայերեն Français Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ