Միջազգային

Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9-ի, վիրավորների թիվը գերազանցել է 800-ը

1 րոպեի ընթերցում

Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9-ի, վիրավորների թիվը գերազանցել է 800-ը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թայվանում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 9-ի, 800-ից ավելի մարդ վիրավորվել է։ Տասնյակ մարդիկ դեռ փլատակներում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը։

Ստորգետնյա ցնցումներից ամենաշատը տուժել է լեռնային Հուալյան շրջանը, որը գտնվում է կղզու արևելյան ափին։

01.jpg (694 KB)

Թայվանի իշխանությունները քաղաքացիներին նախազգուշացրել են հատկապես լեռնոտ շրջաններում չայցելել իրենց հարազատների գերեզմաններին առաջիկա շաբաթ և կիրակի օրերին, երբ երկրում նշվելու է նրանց հիշատակման օրը։ Երկրաշարժին արդեն հաջորդել են 100-ից ավելի հետցնցումներ, նաև կանխատեսվում է անձրև, որը վնասված ճանապարհներով երթևեկությունը կարող է շատ վտանգավոր դարձնել։

02.jpg (108 KB)

Փրկարարները փորձում են հասնել գլաքարերի ընկնելու պատճառով ճանապարհներին արգելափակված մարդկանց։ 77 մարդ դեռ ծուղակում է։

07.jpg (293 KB)

Վերջին անգամ Թայվանում նման հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել 1999 թվականին։ 7,6 մագնիտուդով ցնցումների հետևանքով շուրջ 2400 մարդ էր զոհվել, 50 000 շենք ավերվել էր կամ վնասվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում