Միջազգային

Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4-ի

1 րոպեի ընթերցում

Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4-ի

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թայվանում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4-ի։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են փլվածքների տակից մարդկանց դուրս բերելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության՝ էպիկենտրոնը գտնվել է Թայվանի Հուալյան քաղաքից 18 կմ դեպի հարավ։ Լեռնային Հուալյանի շրջանում մեծ սողանքներ են տեղի ունեցել։

topshots-topshot-taiwan-japan-earthquake-tsunami-023722_4012996_20240403104709.jpg (147 KB)

e3.jpg (61 KB)

Շատերը ծուղակում են հայտնվել թունելներում։ Սողանքների պատճառով լեռներում կամուրջներ են փլուզվել։

MVIY4YSM6BNABOKNLL5TAU6354.jpg (3.55 MB)

e2.jpg (77 KB)

Թայբեյի կենտրոնական օդերևութաբանական վարչակազմի սեյսմոլոգիական կենտրոնի տնօրենը AFP գործակալությանը հայտնել է, որ իշխանությունները չեն բացառում, որ «առաջիկա երեք օրերին կարող են լինել 6,5-7 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ, որոնք համեմատաբար մոտ կլինեն ցամաքին»։

e1.png (43 KB)

Երկրաշարժին հաջորդել է գրեթե 60 հետցնցում։

Վերջին անգամ Թայվանում նման հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել 1999 թվականին։ 7,6 մագնիտուդով ցնցումների հետևանքով շուրջ 2400 մարդ էր զոհվել, 50 000 շենք ավերվել էր կամ վնասվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում